տուն Լուրեր «Ժողովուրդ». Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար ներիշխանական պայքարն ավելի է թեժանում

«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար ներիշխանական պայքարն ավելի է թեժանում

102
0

joxovurd4

«Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար ներիշխանական պայքարը գնալով ավելի բուռն երանգներ է ստանում։ Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանին։ Եթե վարչապետի թիմին հաջողվի այդ առանցքային պաշտոնում իրենց թեկնածուին նշանակել, ապա դա կլինի շատ կարևոր ձեռքբերում՝ներիշխանական ապագա պայքարին ընդառաջ։ Ուստի ամենևին էլ պատահական չէ, որ իշխանության, այսպես կոչված, երիտթևն էլ փորձում է ամեն կերպ կանխել Հովհաննիսյանի նշանակումը։

 

Արդյունքում, լրատվական դաշտը ողողվել է այս պաշտոնում հնարավոր նշանակումների վերաբերյալ ներքին տեղեկությունների արտահոսքերով։ Ի դեպ, ուշագրավն այն է, որ եթե վարչապետի թիմը կոնկրետ թեկնածու ունի և դրա համար է պայքարում, ապա երիտթևի համար հաղթանակը Արփինե Հովհաննիսյանի նշանակումը թույլ չտալն է, քանի որ մնացած բոլոր հնարավոր թեկնածուները փաստացի երիտթևի ներկայացուցիչներ են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։