տուն Լուրեր «Ժողովուրդ». Առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու

«Ժողովուրդ». Առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու

73
0

Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝առաջիկայում ՀՀ-ում լուրջ իրադարձություններ են սպասվում խոշոր գործարարների շուրջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ԱՄՆ-ում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին համոզել-ՀՀ-ի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ քանակի գումարներ ներդնել, ինչի համար ՀՀ-ի պետական բյուջեն լցնելու միակ տարբերակը մնում է հայ գործարարներից գումարներ «պոկելու» տարբերակը:

Ուստի առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու, որոնք ավարտվելու են խոշոր տուգանքներով ինչպես դա եղավ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝Բուռնաշի դեպքում: Հիշեցնենք, որ դեռևս մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգեց Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի գործունեությունը և 60 մլն դրամի չափով տուգանեց: Առաջիկայում առավել խոշոր տուգանքների կենթարկվեն ՀՀԿ-ական մի շարք գործարարներ ևս, որպեսզի ՀՀ պետական բյուջեն փող «լցվի»: Ինչպես ասում են՝ համակարգը խժռելու է իր զավակներին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։