տուն Մամուլ «Ժողովուրդ». Անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը...

«Ժողովուրդ». Անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է շուրջ 12 տոկոսով

65
0

joxovurd4

«Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը (ստացված և ուղարկւլած գումարների դրական տարբերությունը) նվազել է շուրջ 12 տոկոսով՝ 152 միլիոն 705 հազար դոլարով:

 

Կոնկրետ անցած տարվա նոյեմբերին Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 72 միլիոն 834 հազար դոլար, սա այն դեպքում, երբ 2013-ին այդ ամսվա ցուցանիշը եղել 1120 միլիոն 219 հազար դոլար: Անկումը կազմել է մոտ 40 տոկոս: Դեկտեմբերի ցուցանիշը կհրապարակվի հունվարի վերջին, բայց կասկածից վեր է, որ այդ դեպքում անկումն ավելի մեծ կլինի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։