տուն Մամուլ «Ժողովուրդ». Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը վաղուց հաշվառված է Երևանի հոգեբուժարանում՝ «անձի հիստերիկ...

«Ժողովուրդ». Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը վաղուց հաշվառված է Երևանի հոգեբուժարանում՝ «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ

99
0

joxovurd46

«Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց և այնտեղ ապաստան հայցելուց հետո հայտնի դարձավ, որ նա վաղուց հաշվառված է Երևանի հոգեբուժարանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Վահան Մարտիրոսյանը դեռևս տասը տարի առաջ՝2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում՝ «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ։

 

Սա այն միակ դեպքն է, երբ «Ժողովուրդ» օրաթերթը, առանց տվյալ անձի համաձայնության, հրապարակում է նրա անձնական կյանքին վերաբերող փաստական տվյալ։ Սակայն այս դեպքում գործ ունենք մի անձի հետ, ով որոշել է ապաստանել Հայաստանի թշնամի երկրում և այդ երկրի իշխանությունների ձեռքում գործիք դառնալ՝ իր հայրենիքի դեմ օգտագործվելու համար։ Ուստի, կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն համոզվելու, որ նման արարք իրեն կարող է թույլ տալ միայն հոգեկան հիվանդ մարդը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։