տուն Մամուլ «Ժողովուրդ». ԱԱԾ-ում պատրաստում են Փաշինյանին ուղարկվելիք նամակը

«Ժողովուրդ». ԱԱԾ-ում պատրաստում են Փաշինյանին ուղարկվելիք նամակը

93
0

jox

«Մարտի 22-ին ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին գրություն էր ուղարկել Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետևելու մասին. «Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետևել են ինձ»։ Պատգամավորը ակնկալում է ստանալ հետևյալ հարցերի պատասխանը՝ ովքե՞ր են հետևել իրեն և ինչո՞ւ են դա արել գաղտնի։ Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել և այլն։ ԱԱԾ– ն ստացել է Նիկոլ Փաշինյանի դիմումը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ արդեն պաշտոնական հարցում է արվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբին, թե արդյո՞ք իրենք են իրականացրել նկարահանումը։ ԱԱԾ-ի հարցմանը դրական է տրվել շտաբից՝ խոստովանելով, որ իրենք են, իսկ թե կոնկրետ ով է իրականացրել նկարահանումը, մեզ չհաջողվեց պարզել։ Հիմա ԱԱԾ-ում պատրաստում են Փաշինյանին ուղարկվելիք նամակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։