տուն Մամուլ «Ժողովորդ». Պատգամավորին վախեցնում են տուգանքներո՞վ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի շուրջ սարքը խաբե՞լ...

«Ժողովորդ». Պատգամավորին վախեցնում են տուգանքներո՞վ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի շուրջ սարքը խաբե՞լ է

102
0

joxovurd4

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի գլխին կուտակված «սեւ ամպերը» չեն ցրվում: Պատգամավորին պատկանող «Կիլիկիա» գարեջուր արտադրող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ  2014թ. օգոստոսի 19-ին  «Երեւանի գարեջուր»  ՓԲԸ-ի անունով արտահանում մաքսային ռեժիմով հայտարարագրվել է 50800 շիշ գարեջուր,  որի մասին  հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվել մաքսային մարմին: Արդյունքում՝  ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը տուգանվել է 100.000 դրամի չափով:  Ի դեպ, գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Բաղդասարյանին։

Նկատենք, որ օրեր առաջ գործարանի սեփականատերերը դիմել էին դատարան՝ վիճարկելով Ֆինանսների նախարարության  հարկային ծառայության կողմից գրված 1,5 մլն դրամի ակտը: Պատճառը եղել էր այն, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել էին բյուջեի հանդեպ 731 միլիոն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկել էր  «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ին:

Այս իրողությունները հետաքրքիր էին այն առումով, որ «Կիլիկիա»-ի նկատմամբ ճնշումները սկսվել էին նախկին վարչապետի օրոք, բայց պարզվում է՝ հիմա էլ նրանց գործերն առանձնապես լավ չեն:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը  հետաքրքրություն ուներ   «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի նկատմամբ:  Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում  «Կիլիկիա»-ին տիրանալու փորձեր էր  արել, բայց դա նրան չէր հաջողվել: Մասնավորապես 2013թ. «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին: Արդյունքում՝ գործարանի սեփականատերերից Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները: Նախկին  վարչապետն այսպիսի հարց էր տվել. «Եթե չլուծվեն դրանք, կվաճառե՞ք, կհեռանա՞ք»։  Պատասխանը գրեթե դրական էր եղել:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում