տուն Մամուլ «Ժողովորդ». Նոր հնարավորություն

«Ժողովորդ». Նոր հնարավորություն

92
0

joxovurd4

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան երեկ հայտարարել է, թե  կարճ առաջիկայում  կստեղծվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններիր նոր փաթեթ: Իհարկե, դեսպանը չի ներկայացրել, թե կոնկրետ ինչպիսի բովանդակություն կունենա այդ փաթեթը եւ համագործակցության ինչպիսի ոլորտներ կներառի` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ԵՄ-ի համար առավել կարեւոր է ոչ այդքան նոր փաթեթի  ձեւավորման ժամկետը, որքան դրա բովանդակությունը: Ասել է թե` դեսպան  Հրիսթեայի այս հայտարարությունն առայժմ «բարի ցանկությունների» տիրույթից է, որը, թերեւս, ավելի շատ նպատակ ունի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագրի նախանշված ստորագրումից առաջ եւս մեկ անգամ հրապարակավ ամրագրել, որ Եվրամիությունը չի պատրաստվում «մոռանալ» Հայաստանի մասին, անգամ եթե ՀՀ` ԵՏՄ-ին անդամակցությունը կայանա:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները առայժմ, կարծես թե, պատրաստ չեն ԵՄ հետ հարաբերությունների նոր փաթեթի մասին խոսել: Համենայն դեպս` անցած նոյեմբերի վերջին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված երկկողմ հռչակագիրը, որով Հայաստանն ամրագրում էր իր մտադրությունը` շարունակելու ԵՄ հետ համագործակցությունը, մինչ օրս  որեւէ գործնական դրսեւորում չի ունեցել: Հայաստանի իշխանությունները Եվրամիությանը որեւէ առաջարկ չեն ներկայացրել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության վերաբերյալ, անգամ այն ոլորտների մասով, որոնց հետ կապված թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ ՀՀ բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ մտադիր են եւ խորապես շահագրգիռ շարունակել համագործակցությունը. խոսքը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, կրթական եւ այլ ոլորտների բարեփոխումների մասին է:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում