տուն Մամուլ «Ժողովորդ». Քրեականացրեցին

«Ժողովորդ». Քրեականացրեցին

59
0

joxovurd4

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ  այն ճանաչած եւ դատապարտած   շուրջ երկու տասնյակ երկրների շարքում  երեկ կարեւոր քայլ կատարեց Հունաստանը: Այդ երկրի խորհրդարանը  ձայների 54 կողմ, 42 դեմ եւ  3  ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդպիսով` Հունաստանը դարձավ Եվրամիության անդամ  թվով երրորդ երկիրը` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Նշենք, որ մի քանի անգամ  քննարկված եւ փոփոխությունների ենթարկված  օրինագծի վերջին` լրամշակված  տարբերակով հստակորեն պահանջվում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների,  այլեւ հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Այս օրենքով նախատեսվում է դրամական խոշոր տուգանք եւ բանտարկություն  այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն եւ կժխտեն  միջազգային ատյաններում եւ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները եւ մարդկության դեմ  կատարված հանցագործությունները:

Այսպիսով` Հունաստանի ընդունած այս օրինագիծը, կարելի է ասել, որոշակիորեն փրկում է հայկական դիվանագիտության դեմքը, որը Մեծ եղեռնի հարյուրամյակին  նախորդող տարում որեւէ  տեսանելի աշխատանքի չի տանում` հասնելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:  Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ մեկը  մյուսի հետեւից  շուրջ մեկ տասնյակ երկրների խորհրդարաններ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր, թուրքական լրատվամիջոցները մտահոգված գրում էին, որ  նման ընթացքի դեպքում Հայաստանը կնշի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը` որպես արդեն միջազգայնորեն, ողջ մարդկության կողմից ճանաչված եւ դատապարտված  հանցագործություն:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում