տուն Մամուլ «Ժողովորդ». Ինքնասպանություն՝ թույնի միջոցով

«Ժողովորդ». Ինքնասպանություն՝ թույնի միջոցով

50
0

joxovurd4

Օգոստոսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկունքի երիտասարդ բնակչուհի  Նվարդին  հարազատները հայտնաբերել են տանը՝ անկողնում՝ մահացած վիճակում: Մինչ հարազատները կտարակուսեին, թե ինչն է եղել Նվարդի մահվան պատճառը, նրանցից մեկը աղջկա անկողնու մոտ  նկատել է հեղուկով լի մի շիշ: Ավելի ուշ պարզվել է, որ ապակյա տարայի մեջ թույն է եղել: Ըստ ամենայնի, Նվարդը թույն խմելով է ինքնասպան եղել, քանի որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Իսկ թե ինչը կարող էր երիտասարդ աղջկա ինքնասպանության պատճառ դառնալ, հարազատների համար այդպես էլ անհասկանալի է մնացել:

Գրում է «Ժողովորդ» օրաթերթը