Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Նա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 20-ին: Armlur.am-ին ՔԿՎ հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ դեռեւս հայտնի չէ կալանավորի գտնվելու վայրը, որոնողական աշխատանքները շարունակվում են:
Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում