Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում է գտնվում «Մ.Գեւորգյան»ՍՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի: Հայցվորը պահանջում է «Առավոտ» օրաթերթից 3 միլիոն դրամ՝ ընկերության «գործարար համբավն արատավորող վիրավորանքի» եւ «ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտության» համար: Նախնական դատական նիստը դատարանը նշանակել է դեկտեմբերի 5-ին՝ ժ.11.30-ին:
Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում