տուն Լուրեր Ժողողուրդը պարբերաբար հիասթափվելու առիթներ ունեցել է. Նարիա Զոհրաբյան

Ժողողուրդը պարբերաբար հիասթափվելու առիթներ ունեցել է. Նարիա Զոհրաբյան

99
0

naira

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 10-ին եռյակը հանարահավաք կանցկացնի:  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը araratnewss.am-ի հետ զրույցում նշեց, որ հանրահավաքն ունի հստակ օրակարգ։ Այն անդրադառնալու է իշխանություններին քառյակի ներկայացրած տասներկու կետերին` որքանով են այդ կետերը կատարվել, հնչելու է գնահատական, իսկ հաջորդ կարևոր խնդիրը, բնականաբար, Սահմանադրական փոփոխություններն են, որոնց մասին երեք քաղաքական ուժերի տեսակետը համահունչ է: Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շատ կարևոր հաղորդագրություն է փոխանցել. «Ցանկացած գործընթացի հաջողության թիվ մեկ գրավականը ժողովրդի աջակցությունն է»:

Այն հարցին, թե ժողովրդին չե՞ն խանգարի հիասթափությունների բազմաթիվ առիթները, որ ունեցել են ԲՀԿ խմբակցության քարտուղարը նկատեց. «Ժողողուրդը պարբերաբար տարբեր գործընթացներից օբյեկտիվորեն հիասթափվելու առիթներ ունեցել է, բայց պետք է հասկանանք` Հայաստանում կա և եղել է այնպիսի իշխանություն, որը ցանկացած գնով , այդ թվում` օրենքից և ՀՀ Սահմանադրությունից դուրս, պատրաստ է իշխանություն պահել, ահա այս ցանկացած գնի հարցն է, որին քաղաքական ուժերը բախվում են, բայց հույս ունեմ, ժողովուրդը վստահում է քաղաքական այն ուժերին, որոնք հոկտեմբերի 10-ին լինելու են հարթակում` ներկայացնելով իրենց ծրագիրը, իրենց քայլերի հետագա ռազմավարությունը»:

Ամփոփելով խոսքը`  Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ կուսակցության անունից հավաստիացրեց, որ ՀՀ օրենսդրության և Սահմանադրության օրենքի շրջնակում ԲՀԿ-ն ցանկացած գնով կպաշտպանի ժողովրդի շահը, կլինի նրա կողքին:

Շողիկ Գալստյան