Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումն (ICIJ) անցկացրել է հետազոտություն և հրապարակել HSBC բանկի ժնևյան մասնաճյուղի հաճախորդների կազմը։ Պարզվել է, որ բանկը ծառայություններ է մատուցել հանցագործների, այդ թվում՝ թմրանյութերի և զենքի վաճառքով զբաղվողներին։ HSBC բանկի շատ հաճախորդներ խուսափել են հարկերի վճարումից։
Ընդհանուր առմամբ՝ մոտ 100 հազար գաղտնի հաշվեհամարների վրա պահվել է շուրջ 100 մլրդ դոլար։ Ամենաշատ գումարն այստեղ ունի Վենեսուելայի կառավարությունը՝ 12 մլրդ դոլար։ Այս տեղեկությունները գաղտնազերծվել են 2008 թվականին HSBC բանկից հեռացված աշխատակից Էրվե Ֆալչիանիի միջոցով, ով իր հետ վերցրել էր գաղտնի տեղեկություններով 5 սկավառակ։
Այդ սկավառակները սկզբում փոխանցվել էին Ֆրանսիայի ֆինանսների նախարարին, ապա եվրոպական մի շարք առաջնորդների։