տուն Քաղաքական Միջազգային Ժնեւը մերժել է ՄԱԿ-ի շենքի դիմաց Հայոց ցեղասպանության հուշարձան դնելու պահանջը

Ժնեւը մերժել է ՄԱԿ-ի շենքի դիմաց Հայոց ցեղասպանության հուշարձան դնելու պահանջը

190
0

65455_src

Շվեյցարիայում Ժնեւի կանտոնի կառավարությունը մերժել է Շվեյցարիայի հայերի՝ ՄԱԿ-ի շենքի դիմաց Հայոց ցեղասպանության հուշարձան դնելու պահանջը։ Կանտոնի ղեկավարությունը հանձնարարել էր Ժնեւի քաղաքապետարանին այլ տեղ տեղադրել հուշարձանը։ Ավելի վաղ, նախատեսված էր այն տեղադրել Արիան պուրակում՝ ՄԱԿ-ի շենքի մոտ։ Հուշարձանի տեղադրման բանավեճը արդեն շարունակվում է շուրջ 7 տարի։ Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարությունները բանավիճում էին հայկական լոբբիի եւ Ժնեւի քաղաքապետարանի հետ, որոնք ցանկանում էին տեղադրել հուշարձանը։ Այս մասին հաղորդում է Neue Züricher Zeitung-ը։