տուն Լուրեր Ժիրինովսկու արձանը կապամոնտաժվի

Ժիրինովսկու արձանը կապամոնտաժվի

106
0

upload-TASS_15214630-pic905-895x505-21368

Ինչպես նախկինում հաղորդել էինք, ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու պատվին Մոսկվայում 3-մետրանոց արձան էր կանգնեցվել, որի հեղինակը հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է: Արձանը  տեղադրված է Մոսկվայի «Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի» հարևանությամբ, որի հիմնադիրը Ժիրինովսկին է: Սակայն,  պարզվել է, որ արձանի տեղադրմամբ  խախտվել է կրթության մասին ՌԴ օրենքը: Ըստ օրենքի, արձանը կարող է «ուսանողների մոտ կեղծ գաղափարական արժեքներ ձևավորել և քաղաքական հայացքներ պարտադրել»:

Որոշվել է՝ որ այն պետք է հանվի, իսկ Ծիրինովսկու հիմնադրած համալսարանը՝ տուգանվի 100 հազար ռուբլով: