Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է կոմունիստական կուսակցության անդամներին` նրանց տալով թուրք-ադրբեջանական ազգանուններ: Ավելին` Ժիրինովսկին հայտարարել է, որ Միխայիլ Գորբաչովի նախորդին կոմունիստները սպանել են, որ հենց Գորբաչովը դառնա ԽՍՀՄ գլխավոր քարտուղար:
Նա շեշտել է, որ բոլոր հեղափոխությունները, այդ թվում` 1917թ.-ի բոլշևիկյան հեղափոխությունը կազմակերպվել և իրականացվել է դրսից` ռուսական պետությունը ոչնչացնելու նպատակով: Ուստի Ժիրինովսկին կոչ է արել՝ չաջակցել որևէ հեղափոխության և չբաժանել Ռուսաստանի հողերը:
«Շուտով մեզ կստիպեն ռուսական ազգանունները փոխել: Կոլոմեյցև, դուք կդառնաք Կոլոմեյ-աղա: Զյուգանովը կդառնա Զյուգանով-զադե: Ձեզ կստիպեն, և դուք հանուն ինտերնացիոնալի դրան կգնաք, իբր թե «ժողովուրդների եղբայրություն» լինի»,- շեշտել է Ժիրինովսկին:
https://youtu.be/i3JLU26HQIw