տուն Լուրեր Ժիրինովսկին անձրևոտ եղանակին աշխատանքի է գնացել հեծանիվով (տեսանյութ)

Ժիրինովսկին անձրևոտ եղանակին աշխատանքի է գնացել հեծանիվով (տեսանյութ)

103
0

bezymyannyy2_735x460

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին անձրևոտ եղանակին աշխատանքի է գնացել հեծանիվով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Գրողի ծոցն ուղարկել ջիփերը: Էժան հեծանիվն արժե 15 հազար ռուբլի, կան ավելի թանկերը: Կարևորն այն է, որ դա անձնական տրանսպորտ է, իսկ պատգամավորները ծույլ են: Ո՞ւր է Զյուգանովը, ինչո՞ւ նա չի երթևեկում հեծանիվով: Միրոնովը քար է հավաքում, իսկ «Միասնական Ռուսաստանը» ընտրություններով է զբաղված: Նրանք հաբռգել են, մոռացել են, թե ինչ է հեծանիվը»,- հեծանվային ակցիայի ժամանակ հայտարարել է Ժիրինովսկին:

Նշվում է, որ Ժիրինովսկու կուսակցության մնացած անդամները նույնպես աշխատանքի են գնացել հեծանիվով:

«Այսօր ամբողջ մեր խմբակցությունը ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու առաջնորդությամբ Դումա են ժամանել հեծանիվներով, չմուշկներով, ինքնաշարժերով և այլ էկոլոգիական, հարմարավետ տրանսպորտով: Ամբողջությամբ թրջվել եմ, բայց` ոչինչ»,- ասել է պատգամավոր Միխաիլ Դեգտյարովը: