տուն Լուրեր Ժիրայր Սեֆիլյանըˋ ավտոերթի իրական նպատակների մասին

Ժիրայր Սեֆիլյանըˋ ավտոերթի իրական նպատակների մասին

83
0

Jirair_Sefilian

Ավտոերթի գնալուց առաջ մենք գիտեինք, որ մեր առաջ ճանապարհն արդեն իսկ փակել էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Մինչև ավտոերթը Արցախում սկսել էին մեր մասին ապատեղեկատվություն տարածել, թե մենք Արցախ ենք գնում հեղաշրջում կատարելու, դիրքերից հավաքելու հայ զինվորներին և բերելու Հայաստան: Ընդ որումˋ նման  ապատեղեկատվություն էր տարածվում  օրեր, անգամ շաբաթներ շարունակ»,-նկատեց բանախոսը:

Վերջինս ընդգծեց, որ մինչև Բերձոր հասնելը ինքն արդեն գիտեր, որ ճանապարհները փակ են, բայց գնացել  և փորձել է պարզել, թե ինչու են ճանապարհները փակ, մինչդեռ ոչ ոք այդպես էլ չի կարողացել սպառիչ պատասխան տալ այս հարցին:

«Երբ ես հասկացա, թե ինչ է տեղի ունենալու, հրահանգեցի որպեսզի ավտոերթի մասնակիցները շրջվեն ու հետ գնան, բայց մինչև մենք կհասցնեինք հետ գնալ նրանք հարձակվեցին մեզ վրա: Ինձ հետևից հարվածեցին: Եթե անգամ ես դուրս չգայի ավտոմեքենայից, վստահ եմ, որ այս հարձակումը տեղի էր ունենալու:  Բարեբախտաբար, զոհեր չեղան և մենք հնարավորինս քիչ վնասներով դուրս եկանք վիճակից»,-նշեց նա:

Անդրադառնալով ավտոերթի առաջնային նպատակինˋ բանախոսը նկատեց, որ իրենք ամենևին էլ վատ նպատակներով չէինք գնում Արցախ, այլ գնում էինք,  քանի որ իրավիճակը խիստ օրհասական է: Ավտոերթի առաջնային նպատակն, ըստ Սեֆիլյանի,  արցախցիներին իրենց մտահոգությանը  մասնակից դարձնելն էր , որն է՝  Հայաստանիˋ ԵՏՄ մուտք գործելուց հետո Արցախի՝ անորոշ վիճակում հայտնվելը:

 

Վարդուհի Ստեփանյան