«Ժառանգություն» կուսակցությունը Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետարաններից քաղաքների կենտրոնական հրապարակներում միջոցառումներ անցկացնելու 20 օրվա թույլտվություն է վերցրել: NEWS.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հրապարակներում միջոցառում անցկացնելու թույլտվությունը վերցրել են՝ ելնելով երկրում տիրող քաղաքական իրավիճակից, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան միջոցառումներ անցկացնել: Արմեն Մարտիրոսյանի խոսքով, այս պահին Վանաձորում եւ Գյումրիում որեւիցե միջոցառում կուսակցությունը չի նախատեսել:
«Ելնելով քաղաքական պրոցեսներից, քաղաքապետարանից թույլտվությունն ուղղակի վերցրել ենք, որ անհրաժեշտության դեպքում միջոցառում անցկացնենք: Այս պահին դեռ Գյումրիում եւ Վանաձորում ոչ մի միջոցառում նախատեսված չէ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: