տուն Լուրեր «Ժառանգությունը» նախագահականից դեռեւս հրավեր չի ստացել

«Ժառանգությունը» նախագահականից դեռեւս հրավեր չի ստացել

91
0

10003_b-470x265

Սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկելու նպատակով այս պահին «Ժառանգություն» կուսակցությունը որևէ հրավեր նախագահականից չի ստացել: Այս մասին Araratnews.am-ին ասաց կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Երբ հրավերը լինի, այդ ժամանակ էլ կքննարկենք մասնակցենք, թե՞ ոչ»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահն ասում է՝ իրենց կուսակցությունն ունի հստակ դիրքորոշում՝ պետք  է միասնական ճակատ ձևավորել եւ միասանական պայքարել Սահմանադրության փոփոխման դեմ, որի արդյունքում, ըստ պարոն Մարտիրոսյանի, երկրում կձևավորվի միակուսակցական համակարգ:

Նշենք, որ խորհրդարանական ուժերից նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավեր ստացած ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն պատրաստակամություն են հայտնել մասնակցել քննարկմանը: ՀԱԿ-ը դեռեւս միակ խորհրդարանական ուժն է, որը մերժել է քննարկման հրավերը: