
«Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցությունը հրավիրում է խորհրդաժողով լայն ձևաչափովˋ թե մեծամասնությանը, թե մեր գործընկերներին, թե սահմանադրական հանձնաժողովի անդամներին՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների հարցը»: Այս մասին այսօր Ազգային Ժողվում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: «Հիմնականում իշխանությունը, առանց պատճառաբանության, ասում է՝ ոչ: Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր կողմ թող իր փաստարկները բերի, և սա այն թեման է, որ պետք ժողովրդի մոտ ընկալվի: Միջազգային պրակտիկայում կան դեպքեր, երբ լուրջ ճգնաժամ է առաջանում, և իշխանությունները ուշադրությունը շեղելու համար ասում են՝ պետք է սահամանադրական փոփոխություներ կատարել, հիմա նույնը Հայաստանում է: Ցավոք սրտի, Հայաստանում նույնիսկ գործող Սահմանադրության դրույթները չեն իրականացվում»,-ասաց Հակոբյանը: