տուն Լուրեր «Ժառանգություն»-ում աջ ձեռքը գիտի, թե ինչ է անում ձախը. Անահիտ Բախշյան. tert.am

«Ժառանգություն»-ում աջ ձեռքը գիտի, թե ինչ է անում ձախը. Անահիտ Բախշյան. tert.am

152
0

Anahit_Baxshyan

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի քաղաքապետարանի «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ Նախագահի և քաղաքական կուսակցությունների հանդիպումների թեմային, ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունում ընդունված բան է, որ կուսակցականները կարող են ունենալ տարբեր տեսակետներ:

Նշենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչները տարբեր տեսակետներ հնչեցրին ՀՀ Նախագահի հետ հանդիպման վերաբերյալ. մասնավորապես՝ մի մասը կողմ էր այդ հանդիպմանը մասնակցելուն, մի մասը՝ դեմ։

Դիտարկմանը, թե մեկնաբանություններ են հնչում, թե այս ամենը նրանից է, որ «Ժառանգությունում» աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը և որ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը կուսակցության անդամները չեն էլ հարցնում, տիկին Բախշյանը պատասխանեց. «Համամիտ չեմ դրա հետ, կուսակցության ներսում աջ ձեռքը գիտի, թե ձախ ձեռքն ինչ է անում: Չնայած բոլորս կուսակցության անդամներ ենք, բայց բոլորս որպես քաղաքացիներ ունենք տեսակետ, որ երբ քննարկումներ են եղել, ուրեմն այդ տեսակետները քննարկվել են խորհրդակցությունում»:

Անահիտ Բախշյանն ասաց նաև, որ թեև ներկա չի եղել խորհրդակցությանը, սակայն դատելով արդյունքից՝ պարզ է դառնում, որ նույն կուսակցության անդամները նույն երևույթի մասին ունեցել են տարբեր տեսակետներ:

««Ժառանգություն» կուսակցությունում դա շատ ընդունված բան է, որ մենք ունենանք տարբեր տեսակետներ: Ուղղակի դա քվեարկության չի դրվել և դրա համար էլ այսպիսի մեծ արձագանք է գտել: Պետք է հիշեցնել մեր հասարակությանը, որ 2008 թվականին ՀԱԿ-ին միանալու մեր վարչության որոշումը նույնպես միասնական չի եղել, այն ժամանակ էլ են եղել տարբեր կարծիքներ, ուղղակի մեծամասնությունը որոշեց միանալ այդ շարժմանը, որին դեմ էր անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այնպես որ, ոչ մի սարսափելի բան չկա, ավելորդ զգացմունքներին տեղի տալ պետք չէ»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Շարունակություննˋ այստեղ: