«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը եւ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը մայիսի 8-ին հանդիպել են Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարի հետ:
Ինչպես տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պատմական խոր ակունքներ ունեցող հայ-հնդկական հարաբերություններին, ինչպես նաեւ քննարկվել ներքին ու արտաքին քաղաքականությանը, հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: