«Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանն ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- այս մասին տեղեկությունը կարդում ենք «Ժառանգություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում:
Կեսգիշերին մոտ կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: «Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որևէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:
Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաև փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաև հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են:
Սպասում ենք ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»,- նշված էր հաղորդագրության տեքստում: