տուն Քաղաքական Միջազգային Ժան Մարկ Էյրոն խնդրում է հրապարակել Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագիրը

Ժան Մարկ Էյրոն խնդրում է հրապարակել Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագիրը

94
0
eyro markՖրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն խնդրում է հրապարակել միջազգային կոալիցիայի դաշնակիցների համար Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագիրը՝ հարվածներ հասցնելու հետ կապված շփոթմունքից խուսափելու համար։ Այդ մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախարարի շրջապատին։

«Եթե շփոթմունք լինի, կա չափավոր ընդդիմությանը հարվածներ հասցնելու վտանգ… Մի օր մեզ կխնդրեն աջակցել գործողությունների ծրագրին։ Դրան հավատալու համար անհրաժեշտ է ավելի շատ մանրամասներ իմանալ»,- աղբյուրի խոսքերն է մեջբերել գործակալությունը։

Նույն գործակալության աղբյուրի համաձայն՝ Էյրոն նշել է, որ այդ համաձայնագրի ստուգումը կծառայի Հալեպ մարդասիրական օգնության մատակարարմանը։

«Դա կունենա վճռական նշանակություն, հատկապես՝ Հալեպում։ Հակառակ դեպքում՝ հրադադարի մասին հայտարարությունը վստահության արժանի չէ»,- ասել է զրուցակիցը։