20-ամյա ամուսնական կյանքից հետո, որոշել են ամուսնալուծվել հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը եւ նախկին թեթեւ ատլետ Գլեդիս Պորտուգեզը: Լուրեր են շրջում, որ Գլեդիսին հոգնեցրել են Վան Դամի եւ նրա երիտասարդ սիրուհու անվերջանալի հարաբերությունները:
Գլեդիսն ինքն է դիմել Լոս Անջելեսի դատարաններից մեկը, ամուսնալուծվելու ցանկությունը պատճառաբանելով` անհաղթահարելի տարաձայնություններով: Որպես փոխհատուցումը նա պահանջել է ամենամսյա ալիմենտներ:
Գլեդիսը եւ Վան Դամը հետաքրքիր պատմություն ունեն: Առաջին անգամ նրանք ամուսնացել են 1987 թվականին, սակայն հինգ տարի անց ամուսնալուծվել են: Ընտանիքը վերամիավորվել է եւս 7 տարի անց: 1999 թվականին նրանք կրկին օրինականացրել են հարաբերությունները եւ միասին ապրել շուրջ 15 տարի: Զույգն ունի երկու հասուն զավակ, 27-ամյա որդի Քրիստոֆերը եւ 24-ամյա դուստր Բյանկան:
Ամուսնալուծության ամենահավանական պատճառը համարվում է Վան Դամի երիտասարդ ուկրաինացի ընկերուհին` Ալյոնա Կավերինան: Հոլիվուդյան աստղը վաղուց արդեն հանրությունից չի թաքցնում իր սիրավեպը:
Շուրջ մեկ տարի առաջ Վան Դամն ընկերուհու համար բնակարան է գնել նրա հայրենի Կրիվոյ Ռոգ քաղաքում: