տուն Լուրեր Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինծառայողի

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինծառայողի

78
0

qnnnchԺամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի  ժամկետային զինծառայող Մ.Մելիքյանին։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանի դին հայտնաբերվել է 01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվել եւ շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում՝ մարտի 29-ին, ապրիլի լույս 1-ի գիշերը Գ.Ասոյանին  վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը ստորացրել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող, շարքային Մ.Մելիքյանը։

Վերջինիս ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։