տուն Լուրեր Ժամը 15.00-ի դրությամբ Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում

Ժամը 15.00-ի դրությամբ Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում

109
0

3c444badf6be594c0241c45055a8fadb

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Տավուշի մաարզի Բերդ, Ճամբարակ, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան գյուղում և Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի տարածքում բուք է: Արագածոտնի մարզի Թալին քաղաում տեղում է կարկուտ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: