տուն Լուրեր Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մանկական երկաթուղուց մինչև Հրազդանի կիրճ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մանկական երկաթուղուց մինչև Հրազդանի կիրճ

171
0

 qaxaqapetaran

Հարգելի համաքաղաքացիներ,

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից Հրազդանի կիրճում իրականացվող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին` ժամը 06:00-20:00 ընկած ժամանակահատվածում կդադարեցվի երթևեկությունը Մանկական երկաթուղու հարակից Օղակաձև և Ուրուգվայի անվան հրապարակից մինչև Հրազդանի կիրճ՝ Երևան ՀԷԿ N.1 հարակից կամուրջ ճանապարհահատվածում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարան