տուն Լուրեր Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքը պետք է հանվի շրջանառությունից. Մանե Թանդիլյան

Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքը պետք է հանվի շրջանառությունից. Մանե Թանդիլյան

107
0

protest-actionTemporary-Disability-Benefits

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Մանե Թանդիլյանը՝ խոսելով օրենքի նախագծում կատարված փոփոխությունների մասին, ասաց, որ օրենքը պետք է դուրս գա շրջանառությունից, մնա դրա միայն մի մասը, որը վերաբերում է չաշխատող կանանց իրավունքներին:

Նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը նշեց, որ անգամ օրենքի վերափոխված տարբերակը բավական խնդրահարույց է:

«Երկու կարևոր հիմնահարցեր միաձուլվել են։ Մայրության նպաստ և ժամանակավոր անաշախատունակության փոխհատուցումը իրենք մեկտեղել են մայրության նպաստ անվան մեջ: Ժամանակավոր անաշխատունակության փոխհատուցումը սահմանաված է օրենքով և միջազգային մի շարք կոնվենցիաներով: Իրենք ստանում են արդարացի փոխհատուցում՝ չաշխատելու համար: Մենք համարում ենք, որ օրենքը, որում ժամանակավոր անաշխատունակություն և չաշխատող մայրեր հասկացությունը մեկտեղվել է, իրավունք չունենք ընդունելու: Խնդրահարույց է նաև օրենքում վերին շեմի սահմանումը: Սա չի լուծում չարաշահումների հարցը: Օրենքը հակասում է միջազգային մի շարք դրույթների: Առաջին անգամ պետական մակարդակով խտրականություն է դրվում աշխատող կանանց և տղամարդկանց միջև: Սա խտրականության դրսևորում է, չնայած նրան, որ մեր Ազգային ժողովի ամբիոնից շատ անգամներ ասում են, որ դա միջազգային պրակտիկայում ընդունված տարբերակ է»,- նշեց Տաթևիկ Դավթյանը:

Նա ընդգծեց, որ այս օրենքը կվատթարացնի իրավիճակը, և մի քանի քայլ հետ կկատարենք նորանկախ Հայաստանի համար:

«Մենք կդառնանք ապասոցիալական երկիր, որտեղ մայրերի, աշխատող կանանց իրավունքները չեն պահպանվի»,- ասաց նա: