«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ավագանու ընտրություններին մեծապես ապավինել է քրեական հեղինակությունների աջակցությանը:
Այդպիսի մեկը՝ ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը՝ Ծիտը, այս օրերին ամբողջությամբ լծվել է Տարոն Մարգարյանի ընտրարշավին:
Անգամ Կենտրոն վարչական շրջանում շտաբ է բացել եւ մոբիլիզացնում է թաղի քրեական տարրերին եւ փողոցի պարապ զանգվածին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում