տուն Մամուլ «Ժամանակ». Սուրիկ Խաչատրյանը գնաց. հայտնի է նրան փոխարինողի անունը

«Ժամանակ». Սուրիկ Խաչատրյանը գնաց. հայտնի է նրան փոխարինողի անունը

64
0

Surik_X1

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր, թերեւս, կառավարության նիստի ժամանակ նրա հրաժարականը կհաստատվի:

ԶԼՄ-ները երեկ տեղեկացնում էին, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում կփոխարինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմպինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտան նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նրան կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում