տուն Մամուլ «Ժամանակ». Սամվել Բաբայանն ազատ կարձակվի, բայց պայմանով

«Ժամանակ». Սամվել Բաբայանն ազատ կարձակվի, բայց պայմանով

82
0

samvel-babayan-472x265

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իգլայի» գործով նոր զարգացումներ են սպասվում: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանը որեւէ վտանգ այլեւս չի ներկայացնում, եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատարն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի:

Եթե համաձայնությունը հնարավոր լինի կայացնել բոլոր կողմերի, այդ թվում Սամվել Բաբայանի հետ, եւ նա սկզբից ստորագրությամբ, ապա դատավճռից հետո խոստանա, որ մեկնելու է Հայաստանից, ուրեմն առաջիկա շաբաթներին Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել:
Նշենք, որ կալանավորումից մինչ օրս Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում