տուն Լուրեր «Ժամանակ». Բնակիչները ոռոգման ջուր չունեն

«Ժամանակ». Բնակիչները ոռոգման ջուր չունեն

85
0

«Ժամանակ» թերթը գրում է, որ թերթի խմբագրություն են ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռավան, Սիսավան համայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է:

Հողօգտագործողների խոսքով` Ազատի ջրամբարում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանացուների համար չէ:

«Մեր տեղեկություններով` Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաքված ջրերի առյուծի բաժինը հատկացվում է Հովիկ Աբրահամյանի հսկայական հողատարածքների ոռոգման համար, դրանք ուղղվում են հատկապես Քաղցրաշենում ունեցած նրա 1000-ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգմանը:

Ի դեպ, Ազատ գետի ամբարված ջրերից անմասն չեն մնում նաև ավշարցի Գրիգորյան եղբայրները` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Մեզ ահազանգած հողօգտագործողները նշեցին, որ ոռոգման ջրի խնդիրը չլուծելու դեպքում իրենք պատրաստվում են փակել Արարատի մարզի միջպետական  նշանակության ճանապարհը»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 30.06.18թ. համարում: