Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն:
«Եթե մեզ հաջողվի ձեւավորել երկբեւեռ քաղաքական դասավորություն, երբ ժողովրդավարական ուժերը՝ լայն զանգվածների ներկայացուցիչները հանդես գան մեկ դրոշի տակ (բնականաբար, «Քաղաքացիական պայմանագիրն» է, որը շահել է քաղաքացիների վստահությունը, քաղաքական այլ ուժեր կարող են լրացնել), եւ օլիգարխիան իր առանձին բեւեռով հանդես գա, մենք այդ դեպքում կարող ենք առողջ քաղաքական համակարգ ձեւավորել: Այժմ քաղաքական միասնության համար հիմքեր են ստեղծված, եւ դա օգտակար է լինելու»,- «Ժամանակ»-ին ասաց Ա. Ղուկասյանը՝ հավելելով, որ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում