Արդեն 13-րդ ժամն է, ինչ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են նորմանդական քառյակի բանակցությունները Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ։
Բանակցություններն ընթացել են ամբողջ գիշեր։ Անգելա Մերկելին, Ֆրանսուա Օլանդին, Պետրո Պորոշենկոյին և Վլադիմիր Պուտինին կարճ ժամանակով միացել են արտաքին գործերի նախարարները, հետո այդ բանակցությունները շարունակվել են 4 ղեկավարների ձևաչափով։
Քիչ առաջ բանակցությունները լուսաբանող լրագրողներին խնդրել են անցնել մամուլի ասուլիսի սրահ, ուր նախատեսվում է համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը։ Միջազգային աղբյուրները փոխանցում են, որ բանակցությունների ընթացքում հաջողվել է հասնել զգալի առաջընթացի, փաստաթուղթը համաձայնեցված է 80 տոկոսով։ Այն պարունակելու է ավելի քան 10 կետ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։