ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է ևս մեկ անգամ առաջադրվել կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունները կայանալու են 2015թ.-ի մայիսին:
Այս հայտարարությունը 78-ամյա պաշտոնյան արել է միջազգային ֆեդերացիայի գործկոմի՝ Ցյուրիխում կայացած նիստի ավարտից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահիպարտականություններն է կատարում 1998թ.-ից: Այս պաշտոնում նա հաջորդել է բրազիլացի Ժոաո Ավելանժին:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել էր, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել այդ պաշտոնում: Այս պահի դրությամբ Բլատերի միակ մրցակիցը ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանն է: