ԱԺ-ում ընթանում են քառօրյա աշխատանքները: Վարման կարգով խոսեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` խնդրելով, որ Գալուստ Սահակյանը պարզաբանի` նախորդ տարի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի պատրաստած զեկույցը ե՞րբ է ներկայացվելու, և երբ հնարավորություն կլինի զեկույցի արդյունքներին ծանոթանալ:
«Գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի պատրաստած հաշվետվությունը պետք ԱԺ-ում քննարկվի, մինչդեռ հանձաժողովի զեկույցը դեռ տեղադրված չէ Աժ կայքում էլ, ինչը թույլ է տալիս կարծել, որ նման զեկույց ընդհանրապես չկա»,- ԱԺ նախագահին հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ տեղեկացրեց, որ եզրակացությունը պատրաստ է և առաջիկայում կբաժանվի պատգամավորներին և կքննարկվի: