Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Կառավարության նիստում խոսեց Հուրգադայում մնացած քաղաքացիների խնդրի մասին:
Նա ասաց, որ ունենք ազատական իրավակարգավորումներ, եւ զբոսաշրջային ընկերություններին Հայաստանի օրենսդրությունն այնպիսի պահանջներ չի ներկայացնում, որոնք երաշխավորում են ստանձնած պարտավորությունների կատարումը:
Նախարարի խոսքով՝ նախարարությունն ու տուրիզմի կոմիտեն զբաղվում են խնդրի լուծմամբ: «Մեր կարծիքով՝ ամենաճիշտ եղանակը քաղաքացիաիրավական պարտավորությունները ապահովագրելն է: Մենք Կենտրոնական բանկի հետ կաշխատենք նաև ապահովագրական ընկերությունների հետ, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես են կիրառվելու գործիքները»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Կառավարության անդամը նաև տեղեկացրեց, որ ապահովագրության համակարգի ներդրումից հետո քաղաքացիները զբոսաշրջային ընկերություններին ավելին կվճարեն:
Հ.Գ. Փաստորեն, եթե ապահովագրական համակարգը ներդրվի, չի բացառվում, որ արտագնա զբոսաշրջային ծառայությունները թանկանան:
Սոնա Դավթյան