տուն Քաղաքական Միջազգային «Զայրացած կատվի» տիրուհին վաստակել է մոտ 100 միլիոն դոլար

«Զայրացած կատվի» տիրուհին վաստակել է մոտ 100 միլիոն դոլար

92
0

842576-e3a9072c-c382-11e3-b68a-f6104b7c1796

Համացանցում հայտնի «զայրացած կատվի»` Թարդի տիրուհին` Թբաթա Բունդեսենը իր կատվի շնորհիվ վաստակել է 99,5 մլն դոլար: Այս մասին հաղորդում է The Daily Express-ը:

«Ես թողել եմ սպասուհու աշխատանքս՝ սոցցանցերում կատվի նկարի հայտնվելուց օրեր անց: Հեռախոսս զանգում էր անդադար», — ասել է Բունդեսենը:

«Զայրացած կատվի ծննդյան վատագույն տոները» անունով ֆիլմը թողարկվել է այս տարվա նոյեմբերին: Կատուն նաև նկարահանվել է գովազդային տեսահոլովակներում, նրա նկարը կա նվերների փաթեթներին,  «զայրացած» կատվի մասին գիրքը լույս է տեսել աշխարհում 15 լեզուներով: Հաղորդվում է, որ կատվի վաստակած գումարն ավել է դերասաններ Մեթ Դեյմոնի, Մեթյու Մաքքոնահիի, Նիկոլ Քիդմանի և Քեմերոն Դիասի աշխատավարձից: