Համացանցում հայտնի «զայրացած» կատվի՝ Թարդի տիրուհին՝ Թաբաթա Բունդեսենը հերքել է համացանցում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը մոտ 100 միլիոն դոլար է վաստակել շնորհիվ իր կատվի։ Այս մասին գրում է The Huffington Post-ը։
Բունդեսենը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը և նրա աղբյուրը՝ միայն նշելով, որ ավելի ուշ պատրաստվում է հանդես գալ հարցազրույցով և պարզաբանել իր կատվի ռեկորդային եկամուտների մասին հարցը։