տուն Լուրեր Զախարովան քննադատել է «Ռուսթավի-2»-ի հաղորդավարի՝ Պուտինին ուղղված հայհոյանքները

Զախարովան քննադատել է «Ռուսթավի-2»-ի հաղորդավարի՝ Պուտինին ուղղված հայհոյանքները

119
0

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, ով եթերում վիրավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ծնողներին:

«Դա Վրաստանի դժբախտությունն է»՝  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Խոսում է Մոսկվան» ռադիոյի հետ զրույցում այսպես է մեկնաբանել այդ ելույթը։

Հիշեցնենք, որ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գեորգի Գաբունիան եթերում հայհոյանքներ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։