Ինչպես գիտենք այսօր ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտքերի փոխանակության ժամին հայտարարեց. «Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ -թուրքական արձանագրություններն ուղարկելու ենք գրողի ծոցը: Հիմա ես կարծում եմ, որ ՀՀ Աժ-ն այդ վայրը չէ, թեև կարելի է նաև պնդումներ անել, որ այստեղ գրողի ծոցը համապատասխանում է իրականությանը, քանի որ այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները …»: Ընդհատելով պատգամավորի ելույթը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Եթե դուք չեք խոսելու օրակարգից, ես կանջատեմ Ձեր բարձրախոսը: Խնդրում եմ կանոնակարգը մի խախտեք»: «Պարոն Շարմազանով գրողի ծոց արտահայտությունը օգտագործվել է ձեր կուսակցության ղեկավարի կողմից…»,- շարունակեց Զարուհի Փոստանջյանը: «Անջատեք տիկին Փոստանջյանի բարձրախոսը»,- պահանջեց ԱԺ փոխնախագահը: