տուն Լուրեր Զարուհի Փոստանջյանի դիմումը պաշտոնյաներին ու Կաթողիկոսին

Զարուհի Փոստանջյանի դիմումը պաշտոնյաներին ու Կաթողիկոսին

118
0

Heritage Party MP Zaruhi Postanjyan is guest in Tesaket press club

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Դիմում

Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն:

Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բոլոր առաջնորդներին

Կոչ

Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին, առավոտյան ժամը 9.00-ին ես պետք է սնունդ փոխանցեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած հայրենակիցներին: Խնդրում և ակնկալում եմ սնունդի փոխանցման հարցում ձեր աջակցությունը: Մեր հայրենակիցների մասին հոգատարությունը նաև Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերի և հոգևոր սպասավորների պարտականությունն է:

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր