ԱԺ նիստն այսօր մեկնարկեց շնորհավորանքներով: Գալուստ Սահակյանը շնորհավորեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին` Ուսուցչի օրվա կապակցությամբ, իսկ պատգամավոր Համլետ Հարությանին էլ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
ԱԺ-ում տիրող ուրախ տրամադրությանը հաջորդեց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փսոստանջյանի՝ վարման կարգով ելույթը: Պատգամավորը վրդովված է ԱԺ-ում այսօր քննարկման դրված Սահմանադրության փոփոխությունների նախագծից:
«Այսօր ՀՀ ԱԺ-ն քվեարկելու է մի նախագիծ, որն ապազգային է և մղելու է մեր ժողովրդին դեպի արտագաղթ և աղքատացում: 1995 թվականից հետո բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի ընտրություններ են տեղի ունեցել ՀՀ-ում: Փաստորեն, Սերժ Սարգսյանի համար բավարար չէ միայն մինչև 2018 թվականը լինել ՀՀ իշխանության ղեկին: Նա ցանկանում է մնալ հավերժ և ստիպել, որպեսզի Հայաստանում մնացած մարդիկ ևս արտագաղթեն: Գիտե՞ք ինչ պետք է անենք մենք այս պարագում. մենք պետք է համախմբվենք, մոբիլիզանցնենք մեր ուժերը և ցույց տանք զանգվածային անհնազանդություն իշխանության բոլոր ճյուղերին»,-վրդովված կոչ արեց պատգամավորը: