տուն Լուրեր Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական տվեց

Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական տվեց

114
0

Արմավիրի մարզի Զարթանք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղի բնակիչներից Համլետ Աբովյանը՝ հավելելով, որ այս պահին գյուղացիները տոնում են իրենց հաղթանակը: Նրա խոսքով, իրենց գյուղ է այցելել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, որից մեկ ժամ անց գյուղապետը ներկայացրել է իր հրաժարականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես կգա: Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու, գյուղապետն ասաց. «Երկուշաբթի օրը ես իմ հայտարարությունը կանեմ»։

Իր հերթին, Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գյուղացիներին խորհուրդ տվեց չշտապեցնել նրան` նշելով, որ հաջորդ աշխատանքային օրը երկուշաբթին է։

Ավելի ուշ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Պարույր Սարգսյանն ասել էր. «Դավիթ Սանասարյանի հետ առանձին զրուցել ենք: Ինքը չի ասել հրաժարական տուր, ուղղակի մարդկային ձեւով ինքն էլ է ուզում, որ երկու կողմն էլ հանգստանան»:

Հարցին, թե պատրա՞ստ է նման մթնոլորոտւմ շարունակել իր պաշտոնավարումը, նա արձագանքեց. «Չգիտեմ, ես էլ կամուկացի մեջ եմ, խառնաշփոթ վիճակի մեջ եմ: Տեսնենք, էլի, ես երկուշաբթի կասեմ»: