տուն Լուրեր Զարմացած եմ ժամկետի առումով. Միքայել Մելքումյան

Զարմացած եմ ժամկետի առումով. Միքայել Մելքումյան

135
0

timthumb

Բացառիկ շանս է առաջացել` գնալու ժողովրդի ցանկության հետևից,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ես զարմացած եմ ժամկետի առումով: Մի քիչ վաղ էր այս ամենը: Մենք հիմա պետք է անկեղծ խոսենք: Հանրապետությունում կյանքի որակը համապատասխանում է մյուս ոլորտների որակի հետ: Մենք չենք գնում անձնական վիրավորանքների դաշտ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի` հարկերից խուսափելու մասին, Միքայել Մելքումյանը հետևյալ օրինակը բերեց.

«Վերցնում ենք ԱՎԾ հրապարակած տվյալները, որոնք վերաբերում են 2013թ.  արտահանումների ծավալներին, այնտեղ 1 378000000 ԱՄՆ դոլար է ծավալը, իսկ կառավարության բյուջետային ուղերձում 1636000000 ԱՄՆ դոլար է գրված»:

Պատգամավորը հարց է ուղղում` եթե 158000000 ԱՄՆ դոլարի տարբերությունը չես կարողանում գտնել, ինչի՞ մասին է խոսքը:

«Ես սա դեռևս փոքր մասն եմ ասում: Մենք սրանով շեղո՞ւմ ենք ուշադրությունը: Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ Հայաստանում ներդրումներ չկան, որ տնտեսական աճի ցուցանիշը այդքան ցածր է: Մենք գնացել ենք առաջ առանց ցնցումների: Այս վերջին դեպքերը ուղղակի արագացրին իրադարձությունները: Որևէ բան չի փոխվել, ուղղակի այն առաջ է անցել ու մենք հիմա գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների»,- եզրափակեց նա: