Զարիֆն առաջարկել է Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպում անցկացնել

    81
    0

    13989421_10154061659633071_2060619936_n

    Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավաթ Զարիֆն առաջարկել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել` քննարկելու սիրիական հակամարտության կարգավորման ուղիները` տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

    Այդ առաջարկությունը Զարիֆն արել է Անկարա կատարած այցի ժամանակ։ Նախարարը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի և վարչապետի հետ։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով` մի քանի օրից հնարավոր է Թեհրան այցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։