տուն Լուրեր Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Նալբանդյանի, հանդիպել՝ Մամեդյարովի հետ

Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Նալբանդյանի, հանդիպել՝ Մամեդյարովի հետ

153
0

068a8d8f-6117-4898-99da-7e95e854b514_mw1024_n_s

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հետ՝ հորդորելով Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը,- տեղեկացնում Է ISNA գործակալությունը: Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ Է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ հանգստություն հաստատել տարածաշրջանում:

Նա նշել է, որ Իրանը կարող Է աջակցել հակամարտող երկու կողմերի հակասությունների լուծմանը, եթե վերջիններս ունենան համապատասխան ցանկություն:

Ապրիլի 5-6-ը իրանական Ռամսար քաղաքում կայանալու է Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Ադրբեջանի  ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ԱՀ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Իրան այցելության շրջանակներում հանդիպում է ունեցել իրանյան իր գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության եւ տարածաշրջանային խնդիրներ։