Հարգելիներս, Նարեկածինը հրապարակային կերպով հայտարարում է, որ երեկ, հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հաղորդավարի կողմից տրված ինֆորմացիան, ըստ որի մասնակիցների զարդերը պատրաստված են Պռեգոմեշի կողմից ոչ ճշգրիտ են. Զարդերը տրամադրվել են ոչ միայն Պռեգոմեշի, այլ նաև Նարեկածնի և նաև մեկ այլ’ երրորդ անձի կողմից, որի անունը , ավաղ, մենք չգիտենք.
Նարեկածինը այս վրիպմանը գուցե և ուշադրություն չդարձներ, եթե տարբեր անձանց կողմից ստացված չլինեին հաղորդագրություններ, որոնց մեջ անհիմն մեղադրվում է մեր կողմից սիրված ” Պռեգոմեշը”, ինչպես նաև կեղտ է շպրտվում մեր կողմ’ որպես խաբեբաների, որոնք փորձում են ուրիշի զարդերի անվան հիման վրա հանրաճանաչ դառնալ:
Ուզում ենք նշել, որ Պռեգոմեշն այս ամենի հետ կապ չունի և առաջիններից մեկն էր, ով այդ ուշ ժամին կանգնեց մեր կողքին’ հարգելով մեր աշխատանքը:
Սխալը գալիս է հաղորդավարին հաստատված սխալ նյութ կազմող- փոխանցողից, որը, կարծում ենք անուշադրական սխալ է միայն թույլ տվել:
Ինչէ’ կարևոր չէ ով , ինչ, ոնց, կարևորը , որ աշխարհը ևս մեկ անգամ լսեց մեր ձայնը.
Հ.գ. թող տեքստագրի այս սխալը դառնա վերջինը մեր հեռուստաընկերությունների պատմության մեջ. Չէ որ դրանով նաև վիրավորում ենք ազնիվ վարպետների աշխատանքը:
Նարեկածինի ֆեյսբուքյան էջից: